|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդաբնակ Շըրնաք քաղաքում հանդիպել է իր համախոհների հետ:
Ըստ Demokrathaber-ի՝ հանդիպման ժամանակ անծանոթ տղամարդը բարձրացել է բեմ ու փորձել գրկախառնվել նրա հետ, ինչը զայրացրել է Էրդողանին: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է նա զայրացած հրում տղամարդուն, ինչից հետո թիկնապահներն անմիջապես հեռացնում են տղամարդուն:
Հայտնի է դարձել, որ տղամարդը եղել է թուրք-քրդական բախումների ընթացքում զոհվածի հարազատ: Նրան ձերբակալել են այդ «հանցանքի» համար: