|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է «Արմենպրես» գործակալության այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, թե իբր հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով։
Տիգրան Բալայանը պատասխանել է. « Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է։ Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող ենք հայտարարել, թե արձանագրությունների բանակցման ընթացքում Թուրքիան խոստացել է, որ ճանաչելու է Արցախի անկախությունը: Կրկին հիշեցնենք, որ բանակցությունները 2008թ.-ին մեկնարկեցին թուրքական կողմի հետ հենց այն փոխադարձ համաձայնությամբ, որ այդ գործընթացը չի կարող ունենալ որևիցե նախապայման։ Այս համաձայնության հիման վրա ընթացան բանակցությունները և ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները։ Նախապայմանների բացակայության մասին բազմիցս են հայտարարել գործընթացին լավատեղյակ տարբեր մայրաքաղաքներից»: