|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի Մարաշի քաղաքապետարանը կանանց համար հատուկ ավտոբուսներ է գործարկել:
Ըստ Demokrathaber-ի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքապետ Ֆաթիհ Մեհմեթ Էրքոչի հրահանգով իրականացվող նախաձեռնության շրջանակներում գործարկվել է 13 երթուղի` հատուկ կանանց համար:
«Հատուկ՝ կանանց համար» անունով ավտոբուսների՝ օրվա ընթացքում վերջին երթը երեկոյան 19:00-ին է:
Նախկինում Թուրքիայի այլ շրջաններում նույնպես նման երթուղիների գործարկումը քննադատության պատճառ էր դարձել: Այն հատկապես կանանց շրջանում բացասական էր գնահատվել՝ որակվելով որպես սեռական խտրականություն: Կանայք հավատում են այն մտքին, որ հնարավոր չէ պայքարել կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների և բռնության դեմ նման միջոցներով: