|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր վաղվա նիստում կտուգանի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջերմուկ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանին պատկանող «Արփա-Էներգիա» ընկերությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը «Արփա» ՓՀԷԿ-ի շահագործման ընթացքում նախկինում նախատեսված մետաղական խողովակաշարի փոխարեն տեղակայել է ապակեմանրաթելային խողովակաշար: Ինչի արդյունքում ընկերությունը խախտել է լիցենզիայի որոշ պայմանների կետերի պահանջները: Իհարկե, միաժամանակ հանձնաժողովին հայտնել է, որ խախտումը տեղի է ունեցել չիմացության պատճառով:
Սակայն սա չի խանգարի ՀԾԿՀ-ին ընկերությանը 1 մլն դրամով տուգանելու մասին որոշում կայացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում