Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Երևան ալրաղացը», որի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքով խաթարվել էր մետրոյի աշխատանքը, կտուգանվի 1.5-2 մլն դրամով: Այս մասին գործակարգավարական նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը:
Ասատրյանն ասաց, որ «Երևան ալրաղաց» ՓԲԸ-ին նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին տրվել է 24 պահեստարանների քանդման թույլտվություն, որի ժամկետը լրացել է այս տարի մարտի 9-ին: «Ժամկետի լրանալուց հետո քանդման աշխատանքները շարունակվել են, որի արդյունքում տեղի է ունեցել փլուզում: Հիշյալ փաստի կապակցությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության նկատմամբ, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի, Հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմվել է արձանագրություն, որի տույժի չափը կազմում է 1.5-2 մլն դրամ»,-ասաց վարչության պետը:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացվում է նաև լրացուցիչ վարչարարություն՝ սեփականատիրոջից պարզաբանումներ ստանալու և լրացուցիչ արձանագրություն կազմելու նպատակով:
Ասատրյանը հայտնեց, որ առաջին ծանուցումն ուղարկվել է ապրիլի 7-ին՝ ընկերության տնօրենին թվով 2 հասցեներով: Ծանուցումը տնօրենը չի ստացել, սակայն հաջորդ ծանուցման լսումների օրը նշանակվել է այսօր՝ ապրիլի 17-ը:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց շարունակել ընթացքը: