|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական ընտրություններին մշտապես միջամտում են, այդ թվում` ԱՄՆ-ը. հայտնում է РИА Новости-ն:
«Մեր ընտրություններին մշտապես միջամտում են: Նախագահը բազմիցս կոնկրետ օրինակներ է բերել: Եվ ամերիկյան դեսպանատունը նույնպես դրանով զբաղվում է. նրանց դիվանագետները մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքներին»,- ասել է նա:
Լավրովի խոսքով` ընտրությունների ելքը կորոշի ռուս ժողովուրդը, այլ ոչ թե օտարերկրյա ինչ-որ գործընկերներ: