|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երկար տարիներ Ռուսաստանը ներխուժում է, բռնազավթում, հակամարտություններ հրահրում հարևանների և այլոց դեմ, ցուցակը երկար է՝ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, սրանք միայն մի քանիսն են․ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Պրայսը՝ խոսելով Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացման մասին:
«Այժմ, երբ մենք խոսում ենք, ռուսական ուժերը և այն ուժերը, որոնց նա աջակցում է, գտնվում են Ուկրաինայի ինքնիշխան տարածքում։ Ռուսաստանը հազարավոր, գրեթե հարյուրհազարավոր զինվորականներ է կենտրոնացրել Ուկրաինայի հետ սահմանին և դա արել համեմատաբար կարճ ժամանակում։ Իհարկե, հենց Ռուսաստանն էր 2014 թվականին անեքսիայի ենթարկել Ղրիմը, պատերազմ սանձազերծել Արևելյան Ուկրաինայում և շարունակում է այնտեղ հակամարտություն հրահրել: Հենց Ռուսաստանն էր տարիներ շարունակ միջամտություն, օկուպացիա, հակամարտությունների սրում հարեւանների և այլոց դեմ։ Ցուցակը երկար է, հավանաբար չեմ հասցնի բոլորը թվարկել, բայց Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան ընդամենը մի քանիսն են։
Ռուսաստանն է, որ տարիներ շարունակ միջամտել է ժողովրդավարական ընտրություններին, այդ թվում՝ սեփական: Նրանք քիմիական զենք են օգտագործել իրենց սահմաններից դուրս, կիբերհարձակումներ իրականացրել և, որպես զենք, օգտագործել էներգառեսուրսները։ Այնպես որ՝ ներեք մեզ և հասկացեք մեր թերահավատությունը, երբ Ռուսաստանից լսում ենք, որ դրանք պարզապես զորավարժություններ են»,- ասել է Փրայսը: