|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիայում ռուսաստանյան ռազմաբազաների տեղակայումը նախատեսված է գործող միջպետական համաձայնագրերով, որոնք կնքվել են միջազգային իրավունքի համաձայն, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ըստ Լավրովի, նշված համաձայնագրերից յուրաքանչյուրը սահմանում է այդ օբյեկտների գործունեության պայմանները և պարունակում է երկու կողմերի որոշակի պարտավորություններ։
«Սիրիան ինքնիշխան երկիր է, որն իրավունք ունի կնքել և խզել պայմանագրերը օտարերկրյա գործընկերների հետ։ Ժամանակակից սիրիական պետության գոյության տասնամյակների ընթացքում բազմաթիվ համաձայնագրեր են ստորագրվել։ Միևնույն ժամանակ, մենք չգիտենք նման ակտերի գույքագրման և վերանայման ուղղությամբ նրա նոր իշխանությունների կատարած աշխատանքների մասին։ Ռուսաստանյան կողմն այս առնչությամբ դիմումներ չի ստացել։ Եվ սա տրամաբանական է.
Սիրիայում «անցումային շրջան» է հայտարարվել մինչև 2025 թվականի մարտի 1-ը, և գործող կառավարությունը ժամանակավորի կարգավիճակ ունի, ինչը սահմանադրական և ինստիտուցիոնալ սահմանափակումներ է դնում նրա քաղաքականության վրա»,- ասել է Լավրովը։