Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է պաշտոնից հեռացող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ Հայաստանում արած հայտարարությունները և ըստ էության նշել, որ ԱՄՆ-ը միջամտում է ՀՀ-ի ներքին գործերին:
Զախարովայի խոսքով՝ դեսպանը հայտնել է, որ իր երկրի կառավարությունը, Երևանում ամերիկյան դեսպանատունը վերջին տասնամյակների ընթացքում նպատակաուղղված աջակցել են հայկական հասարակությունում որոշ խմբերի և ՀՀ կառավարությունում որոշ ներկայացուցիչների:
«Ընդ որում սուվերեն պետության ներքին գործերին միջամտելու մասին նա խոսում էր առանց ամաչելու, անգամ հպարտությամբ: Չէ որ դա իբր արդարացված էր և հարկավոր էր բարի նպատակի համար՝ Հայաստանն ավելի արդար դարձնելու և տրանսպարենտ հասարակությւոն ձևավորելու համար»,-ցիտել Միլսին է Զախարովան:
«Որոշակի փուլում դեսպանը հասկացել է որ խոսքը այլ կողմ է տանում և փորձել ուղղել իրեն՝ ասելով, որ քաղաքական փոփոխությունները երկրում կապված են ներքին պատճառների հետ»,-ասել է նա:
Սակայն, ըստ Զախարովայի, արդարացումների համար արդեն ուշ էր: «Դեսպանը նաև խորհուրդ է տվել՝ ինչպես երկիրը զարգացնի իր տնտեսությունը: Եվ վերջում դեսպանը հրահանգ տվեց « քաղացիական հասարակությունում և ԶԼՄ-ներում իր ընկերներին զգոն և անփոխզիջում հետևել կառավարության գործունեությանը»»,-ասել է նա:
Զախարովան հարց է տալիս՝ ի՞նչ են իրենց թույլ տալիս ամերիկյան դեսպանները աշխարհով մեկ, «նրանք հարվածում են դեմոկրատիային, ԶԼՄ-ների ազատաությանը, քաղաքացիական հասարակությանը, նրանք հարվածում են նաև հենց իրենց՝ ցույց տալով ԱՄՆ-ի քաղաքական կյանքում առկա կեղծավորությունը»:
Զախարովան նաև անդրադարձել է Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությանը՝ նշելով, որ ՌԴ քաղաքացիների այցի մասին իրենք իմացել են ԶԼՄ-ներից և իրենց հետ նրանք չեն խորհրդակցել»:
«Ելնում ենք այն բանից, որ նման հաջողության համար կարևոր է հակամարտոթյան բոլոր կողմերի ըմբռնումը և աջակցությունը»,-ասել է նա: