|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ԱՄՆ-ի հայտարարությունները «Հյուսիսային հոսք-2» նախագծի մասին անքաղաքավարի կերպով ԵՄ-ի գործերին միջամտելու օրինակ է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ օրերս ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը հայտարարել էր, որ Վաշինգտոնը միջոցներ ունի «Հյուսիսային հոսք-2» նախագիծը սառեցնելու համար: Նրա խոսքով` գազամուղի նախագիծը խոցելի կդարձնի Եվրոպան, հետևաբար` նաև ԱՄՆ-ը: «Մենք չենք ցանկանում, որ ձմռանը գազն անջատեն ճգնաժամի պատճառով»,- ասել է նա Բրյուսելում ելույթ ունենալիս:
«Եթե ԵՄ-ն չհասկանա այդ տրամաբանությունը, ապա ԱՄՆ նախագահը կարող է իր տրամադրության տակ գտնվող շատ գործիքներ օգտագործել այդ նախագիծը կանգնեցնելու համար»,- հավելել է դեսպանը:
Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք-2»-ը ենթադրում է գազամուղի կառուցում ՌԴ-ից Բալթիկ ծովով մինչև Գերմանիա: