|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սաուդյան Արաբիայի կարծիքով` հինգշաբթի ԱՄՆ սենատորների կողմից ընդունված բանաձևերը թագավորության ներքին գործերին միջամտելու փորձ են: Այդ մասին, ըստ է ТАСС-ի, հայտարարել է թագավորության ԱԳՆ-ն` նշելով, որ հերքում է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի դեմ մեղադրանքները:
Էր Ռիադը հաստատում է, որ հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, սակայն մտահոգություն է հայտնում նման դիրքորոշումների կապակցությամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը երկու բանաձև է ընդունել: Առաջինում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության պատասխանատվությունը դրվում է բեն Սալմանի վրա: Երկրորդում սենատորները պահաջել են ԱՄՆ իշխանություններից` դադարեցնել աջակցել էր Ռիադի` Եմենում ռազմական գործողությանը: