կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-10 10:16
Աշխարհ

ԱՄՆ-ը մշտապես միջամտում է ռուսաստանյան ընտրություններին. Պուտին

ԱՄՆ-ը մշտապես միջամտում է ռուսաստանյան ընտրություններին. Պուտին

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշտապես միջամտում է Ռուսաստանում ընտրություններին: Այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում. հայտնում է Лента.ру-ն:

«Մենք ԱՄՆ ներկայացուցիչներին ամենաբարձր մակարդակով ասում ենք. «Դուք մշտապես միջամտում եք մեր ներքին քաղաքական կյանքին»: Պատկերացնո՞ւմ եք, նրանք դա չեն էլ հերքում»,- ասել է Պուտինը:

Նա նաև ընգծել է, որ ՌԴ-ն որևէ կերպ չի միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին: «Մենք չենք խառնվում ուրիշների գործերին: Մենք նման նպատակ չենք դնում մեր առջև: Մենք չենք տեսնում, թե ինչ նպատակի կարող ենք հասնել` նման միջամտություն նախաձեռնելով: Չունենք նման նպատակ: Եկեք պատկերացնենք, որ մենք մեր առաջ նման նպատակ ենք դրել: Հանուն ինչի՞: Միջամտել միայն միջամտելու համա՞ր»,- ասել է Պուտինը: