Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-12-12 17:50
Քաղաքական

Քննարկել ենք հարցը, և այն կրկին կներկայացվի. Մարուքյանը` Գեղամյանին պատժելու համար Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին

Քննարկել ենք հարցը, և այն կրկին կներկայացվի. Մարուքյանը` Գեղամյանին պատժելու համար Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հարցերին պատասխանեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Օգտատերերից մեկի հարցին` Արտաշես Գեղամյանը Փաշինյանին բռունցքով հարվածելու փաստով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը հետաձգվել էր, խմբակցությունը մոռացե՞լ է դրա մասին, նա պատասխանեց, որ պատգամավորների կողմից առաջարկվել էր վերնագիրը փոխել:

«Քննարկման ժամանակ այլ պատգամավորների կողմից եղել էին առաջարկներ, թե` մի' գրեք վերնագրում միայն Գեղամյանի անունը: Սա առաջին դեպքն է, որ պետք է հանձնաժողով ստեղծվի, և «Ելք» խմբակցության պատգամավորներ Արտակ Զեյնալյանն ու Նիկոլ Փաշինյանն այդ պահին հետաձգել էին, որ հետո խմբակցությունում քննարկվի հարցը»,- ասաց Մարուքյանը` հայտնելով, որ հիմա խմբակցությունում քննարկել են հարցը, և այն կրկին կներկայացվի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում գրառում էր արել, որ ԱԺ միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա: «Ելք» խմբակցությունը առաջարկով էր հանդես եկել` ստեղծել ժամանակավոր Էթիկայի հանձնաժողով և զբաղվել այս հարցով, սակայն առաջարկի մեջ շտկումներ մտցնելու համար մեկ ամսով հետաձգել էին հանձնաժողով ստեղծելու քննարկումը: Նշենք, որ արդեն մոտ 2 ամիս է անցել, սակայն «Ելք» խմբակցությունը առաջարկը դեռ քննարկման չի ներկայացրել: