| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգի հստակեցման վերաբերյալ հանձնարարական տվեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին:
Նրա խոսքով`  սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող վարչարարության շահառուների զգալի զանգվածը գործարար միջավայրի մարդիկ են, ուստի անհրաժեշտ է, որ արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը, փորձաքննության ներկայացվող պահանջներն ու կարգը  լինեն հստակ և կանխատեսելի: Ներկայումս սահմանված որոշումներով սննդամթերքի փորձաքննության անցկացման կարգերում միջազգային նորմերն ամբողջությամբ չեն տեղայնացվել:
«Հանձնարարում եմ Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մինչև տարվա վերջ համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել սննդամթերքի արտահանման և ներմուծման դեպքերում պահանջվող փաստաթղթերի, փորձաքննության կարգերի հստակեցման, միջազգային նորմերի տեղայնացման վերաբերյալ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ»,-ասաց վարչապետը: