կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-07 10:47
Մշակույթ

Նա իմ ընկերն էր. Ազնավուրը՝ Ջոնի Հոլիդեյի մասին

Տեղեկացրել էինք, որ 74 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի լեգենդար ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյը: Նրան անվանում էին ֆրանսիական Էլվիս Փրեսլի:

Հոլիդեյը թոքերի քաղցկեղ ուներ, ինչն էլ նրա մահվան պատճառ է դարձել: 

Հոլիդեյի մահվան կապակցությամբ  իր ցավակցությունն է հայտնել նաև Շառլ Ազնավուրը: Նա Հոլիդեյի հետ համագործակցել է, մի քանի զուգերգեր կատարել: «Ջոնին իմ ընկերն էր: Մենք շատ մտերիմ էինք: Շատ եմ ցավում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազնավուրը:

Նա Հոլիդեյի հետ նկար է հրապարակել ու գրել, որ նկարը 2014-ի սեպտեմբերի 13-ին է արվել, երբ Հոլիդեյն այցելել էր իրեն: