Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը թանկացումներից տեղյակ է: «Տեղյակ եմ: Լավ բան չէ»,- խորհրդարանում լրագրողներին ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ, բնականաբար, սպառողը դրանից դժգոհ է, ոչ մի, նույնիսկ` տրամաբանական թանկացումից որևէ մեկը չի կարող գոհ լինել, սակայն նախ պետք է հասկանալ, թե որոնք են թանկացումների պատճառները: «Կան գործոններ, որոնք ազդում են ապրանքների գների վրա, բայց մեզնով պայմանավորված չեն: Իշխանության գործը պետք է լինի հասկանալ, թե որ գործոններով պայմանավորված է թանկացում լինում, դա շատ էական է: Կան գործոններ, որոնք պայմանավորված են մեր ներքին օրենսդրությամբ, կանոնակարգումներով»,- ասաց նա:
Դիտարկմանը` քաղաքացին սոված է, իշխանությունը տեղում է, Հարությունյանը արձագանքեց, թե ընտրություններ են եղել, քաղաքական շարժումներ կան, բոլորն ազատ են:
Դիտարկմանը` ԺՄԻԳ-ը քննադատական զեկույց է գրել ընտրությունների մասին, նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ԺՄԻԳ-ն ինչ է ասում, ես չգիտեմ: Ես չեմ ասում, որ պատահական կառույց է, բայց կան դեպքեր, երբ այդ կառույցը քաղաքականացված որոշումներ է կայացնում»:
Ինչ վերաբերում է պնդումներին, որ հունվարի 1-ից թանկացումները ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պատճառով են, Հարությունյանը շեշտեց` մաքսային օրենսգիրքը որևէ դրույքաչափի հետ կապ չունի: «Այն ընդամենը պարզեցնում է մաքսային ընթացակարգերը՝ հօգուտ տնտեսվարողների: Բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ԵԱՏՄ-ում ունեն սեփական արտադրությունը, այդ դրույքաչափերի բարձրացումը չի բերելու այդ ապրանքների թանկացմանը: Այն զրույցները, թե մաքսային սահմանին դրույքաչափի բարձրացնելը բերելու է համապատասխան թանկացման, իրականությանը չի համապատասխանում»,- եզրափակեց նա: