Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ Երևանի Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպին:
«Հեղափոխությունը պետք է փրկել մարտնչող հեղափոխականությունից:
Ֆեյսբուքյան լրահոսը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան Երևանի կենտրոնում մի քանի մարտնչող հեղափոխականներ բառացիորեն հարձակվել են ՀՅԴ նախկին նախագահ Հրանտ Մարգարյանի վրա, երբ վերջինս զբոսնում էր իր թոռնիկների հետ:
Այն, որ նման արարքը նողկալի է և դատապարտելի՝ երկրորդ կարծիքը լինել չի կարող: Այն որ ոստիկանությունը պետք է ամենակոշտ ձևով արձագանքի այդ խուլիգանությանը՝ նույնպես անվիճելի է:
Բայց այս միջադեպը առանձնանում է իր հակաժողովրդավարական էությամբ և ուղղակի մարտահրավեր է իշխանությունների հռչակած հեղափոխական արժեքներին և հատկապես այս օրերին, քանի որ կարող է դառնալ ներքաղաքական փխրուն կայունությունը պայթունավտանգ դարձնող յուրատեսակ դետոնատոր:
Պահը շատ կարևոր է և պահանջում է իշխանությունների, իրավիճակի կարևորությանը համապատասխան, քաղաքական ազդեցիկ միջամտությունը:
Հասունանում է պահը, երբ հեղափոխությունը պետք է փրկել մարտնչող հեղափոխականությունից, այլապես հետո ուշ կլինի»-գրել է նա: