Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Տեղի է ունեցավ թուրքագետներ Ռուբեն Մելքոնյանի և Վարուժան Գեղամյանի՝ «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, համահեղինակների խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը», որպես թուրքական ծրագիր, ունի 100-ամյա վաղեմություն։
Վարուժան Գեղամյանը նշեց․ « Այն, որ այս օրերին մեզանից թաքուն Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը քննարկում է թուրք-ադրբեջանական տանդեմին «միջանցք» տալու հարցը, արդեն փաստված իրողություն է։ Ըստ էության, փորձ է արվում գտնել Սյունիքի աստիճանական նվաճումը ենթադրող այդ ծրագրի իրականացման այնպիսի տարբերակ, որը չառաջացնի հայերի դիմադրությունը և մատուցվի որպես ինքնիշխանության բարձրացում «հերթական բարիք»։ Կասկած չունեմ, որ առաջիկայում այս թեմայով կլինեն նոր զարգացումներ»։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ համոզմունք հայտնեց, որ «Զանգեզուրի միջանցքը» մեզ համար պետականության սպառնալիք է, և ՀՀ-ն ընդունել է թուրքերի պահանջները։
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն էլ ընդգծեց, որ Սյունիքի միջանցքի հարցում առաջարկել են մի տարբերակ, որով Հայաստանն է հայտնվում շրջափակման մեջ։