Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին դոլարի գնի բարձրացումը և դրանից բխող` մի շարք ապրանքների գնի թանկացումը, ըստ ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի, անհանգստանալու տեղիք չպետք է տա:
Yerkir.am-ի հետ զրույցում Երվանդ Մանարյանը նշեց, որ մենք պարզապես պետք է գիտակցենք, որ աշխարհի մի մասն ենք և չենք կարող աշխարհում տեղի ունեցող գործընթացներից դուրս գտնվել ու մեր ուզած ձևով ապրել: Այս առումով, ըստ նրա, պետք է ինչ-որ տեղ նաև հարմարվենք տեղի ունեցող երևույթներին:
«Արտառոց ոչինչ չկա, ամենափոքր երկիրն անգամ մեծ տնտեսություն է ունենում, և եթե հանկարծ ինչ-որ բան խաթարվում է, ոմանք շփոթության են մատնվում, և դա փոխանցվում է նաև մյուսներին: Անկեղծ ասած` մի բան ինձ ուրախացնում է` մեր` Նոր տարվա մարմաջը մի քիչ կնվազի, չգիտեմ` ինչու, մենք այլանդակ ձևով ուզում ենք Ամանորը մեզ համար դարձնել արտառոց մի երևույթ, բայց այդպես չի, այն սովորական տոն է»,- ասում է Մանարյանը:
Հարցին` այն, որ ալյուրը, շաքարավազը, հացը, կաթնամթերքը, մսամթերքը զգալիորեն թանկացել են, իսկ աշխատավարձերը չեն բարձրացրել, արտառոց չէ՞, Մանարյանը պատասխանեց` ոչ: «Դուք մտածում եք այն մասին, որ մենք լավ ապրենք, բայց մենք աշխարհի մի մասն ենք, և եթե աշխարհում ինչ-որ բաներ են տեղի ունենում, մենք չենք կարող անմասն մնալ»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ հարցն արդեն ոչ թե լավ ապրելն է, այլ ինչպես ապրելը, Մանարյանը պատասխանեց, որ աշխատավարձը չի բարձրանում, որովհետև մենք շնորհք չունենք երկիր պահելու, չենք կարողանում դուրս գալ ու ասել` այս ղեկավարությունը մեզ չի բավարարում: «Համակերպվում ենք ամեն տեսակ անշնորհքությանը, իսկ երբ նեղն ենք ընկնում, սկսում ենք բողոքել հայտնի չի` ումից: Ինքներս ենք մեղավոր ամեն ինչում, էս է` վերջացավ»,- ասաց նա: