|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինան, անկեղծացել է Dni.ru-ի հետ զրույցում ու պատմել Ջիգարխանյանի բնավորության մասին:
Վիտալինան ասել է, որ դերասանը կարող է բարկանալ կես խոսքից, սակայն կարճ ժամանակ անց հանդարտվել: «Վիճելի հարցերում պետք է նրան զիջել»,- ասել է Վիտալինան:
Խոսելով տարիքային տարբերության մասին` նա նշել է, որ երբեմն այն խիստ զգացվում է:
«Ես միշտ կորցրել եմ ինձ նրա առաջ: Եվ այդ զգացողությունը մինչ այժմ կա: Օրինակ` ես դիմում եմ նրան «դուք»-ով: Իհարկե, ոչ` տանը, սակայն տանն էլ մենք չունենք կենցաղային հարաբերություններ»,- պատմել է կինը: