|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն իր թատրոն դեռ չի հաճախում: Այդ մասին դերասանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է նրա ընկեր Արթուր Սողոմոնյանը. հայտնում է РИА Новости-ն:
«Մեր մետրն իրեն լավ է զգում, լրագրողների հետ չի շփվում, ակտիվորեն զբաղվում է վերականգնմամբ, ամեն օր զբոսանքի է դուրս գալիս ընկերների հետ: Թատրոն հաճախելը դեռ դժվար է, բժիշկները խորհուրդ են տալիս նախ լավ առողջանալ և միայն դրանից հետո անցնել աշխատանքի»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ 2017-ի հոկտեմբերին, դերասանը հայտնվեց հիվանդանոցում և ավել ուշ հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իր կնոջը` Վիտալինային, որն իրեն «շատ ցավ է պատճառել»: