|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուսաստանի կողմից Արցախի հարցում որևիցե զիջում չի լինի. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ռուսաստանը, Արցախի հարցում լինելով միջնորդ, Մինսկի խմբի համանախագահողներից մեկը, պարզապես ապահովում է հարթակ բանակցային գործընթացի համար»,- ասաց նա:
Սաֆրաստյանի կարծիքով` Ռուսաստանի շահերից բացարձակապես չի բխում, որ զիջումների գնա Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում: «Ռուսաստանը Հարավային Կովկասն ընկալում է որպես իր ազդեցության ոլորտ, և Հայաստանը այստեղ շատ կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, ուստի Ռուսաստանը չի գնա այնպիսի քայլի, որը կվնասի, հարցականի տակ կդնի Հայաստանի դաշնակցային դիրքորոշումն իր նկատմամբ»,- հայտարարեց նա:
Իր այս կարծիքը Սաֆրաստյանը հիմնավորեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի` Հայաստանում արած այն հայտարարություններով, որ Արցախյան հիմնահարցի կարգավորման համար երկար ժամանակ է պետք, և որ ճիշտը հարցի` փաթեթային տարբերակով լուծումն է:
«Ռուսական դիվանագիտությունը հաշվի է առնում այն հանգամանքը, որ Հայաստանում անհանգստություն կա Ռուսաստանի դիրքորոշման կապակցությամբ Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում: Լավրովի հայտարարությունները նպատակ ունեին հանգստացնելու հասարակական կարծիքը Հայաստանում»,- ընդգծեց Սաֆրաստյանը: