Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Տարօրինակ լուրեր են մեզ հասնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Մեր աղբյուրները պատմում են, որ հոգեւոր դասը խիստ մտահոգված է կաթողիկոսի՝ վերջին շրջանում ակնառու դարձած վախերի համար: Իհարկե, կաթողիկոսը երբեւէ առանձնակի քաջությամբ չի փայլել, եւ դրա վառ ապացույցը նրա ողջ գործունեությունն է, սակայն, այնուամենայնիվ, վերջին շրջանում վախերի սրացումը գերազանցել է բոլոր սպասումները:
Մեր աղբյուրներն ասում են, որ Գարեգին Բ-ն ամենուր փնտրում է դավաճաններ եւ մատնիչներ, սակայն ոչ թե Հայաստանի ինքնիշխանության, Արցախի հայաթափման, այլ բացառապես իր անձի անվտանգության եւ կաթողիկոսական աթոռը չկորցնելու համատեքստում: Իրազեկ աղբյուրները նշում են, որ Գարեգին Բ-ի վախերն այնքան են մեծացել, որ Մայր Աթոռի առանձին բաժիններում, աշխատանքային սենյակներում, նույնիսկ Մայր Աթոռի տարածքում գործող ռեստորանում, որտեղ հաճախ են ճաշում հոգեւոր դասի ներկայացուցիչները, սկսել են համատարած գաղտնալսում իրականացնել:
Հոգեւորականները կարծում են, որ այս պաթոլոգիկ վախերի պատճառն իշխանությունների հետ չկարգավորված հարաբերություններն են: Դա է պատճառը, որ կաթողիկոսը փորձում է կոմպրոմատներ ունենալ հանրության շրջանում քիչ թե շատ ճանաչված հոգեւորականների վրա՝ անհրաժեշտ պահին նրանց ուզած ձեւով «կարգի հրավիրելու» համար: Ամենից հետաքրքիրն այն է, որ հնարավոր է նաեւ հրապարակվեն տարբեր հոգեւորականների առանձին զրույցներ, տեսագրություններ ու վարկաբեկիչ նյութեր, որպեսզի նրանք հիմնովին վարկաբեկվեն:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում