|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բոլոր հին ու նոր գաղափարները բանակցային սեղանին են, դրանցից պետք է ստեղծենք կողմերի համար ընդունելի համատեղ փաստաթուղթ. ըստ АПА-ի` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը` հավելելով, որ եթե խնդիրը հեշտ լիներ, ապա արդեն վաղուց իր լուծումը կգտներ:
«Իրավիճակը մնում է անկայուն և լարված: Բազմիցս նշել ենք, որ պետք է քայլեր ձեռնարկվեն, որոնք քաղաքական կամք են պահանջում: Ուղղակի տեմպը թույլ է: Ադրբեջանը պահանջում է բանաձևերի կատարում: ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը պետք է եռապատկվեն»,- ասել է նա: