|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակբարձր է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված` Ռուսաստանի ջանքերը։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով:
Նշվում է, որ Պուտինը Օբամային տեղեկացրել է Ղարաբաղյան հակամարտության հարցով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եև Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիեի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին:
«Պուտինն ընդգծել է, որ բանակցությունները կազմակերպելիս Ռուսաստանն ուղղորդվել է հակամարտության գոտում իրադրության շուտափույթ կայունացմանը նպաստելու և խաղաղ գործընթացի առաջխաղացման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շարունակել համատեղ ակտիվ աշխատանքն այդ կարեւոր ուղղությամբ: