|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը և նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը նոյեմբերի 6-10-ը Պեկինում աշխատանքային հանդիպումներ են ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային ծառայության և չինական «Նուքտեք» ընկերության ներկայացուցիչների հետ:
Վերջինի հետ համագործակցությամբ կոմիտեում մաքսային հսկողության տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման նախագիծ է իրականացվում: ՊԵԿ պատվիրակությունը ծանոթացել է Չինաստանի մաքսային ծառայության տեղեկատվական կենտրոնի հնարավորություններին, խնդիրների լուծման մոտեցումներին: Հայաստանյան գործընկերներին է ներկայացվել ստուգման և զննման ժամանակակից սարքավորումների աշխատանքը:
ՊԵԿ պատվիրակությունն այցելել է խաղաղօվկիանոսյան կղզում գործող Յանշանգան մաքսային խոշոր տերմինալ՝ ուսումնասիրելու տերմինալի ավտոմատացված համակարգի աշխատանքը: Հայ գործընկերներին է ներկայացվել նաև Տիանգին մաքսային կետում շահագործվող ռենտգենյան սարքերի աշխատանքն ու հսկողության իրականացումը: Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունն ուսումնասիրել է բեռների ռենտգենյան սկանավորումից ստացված պատկերների՝ կենտրոնում վերլուծման փորձը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին