կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 15:59
Իրավական

Էրդողանի խոսնակը մասնագետներին հորդորել է ուսումնասիրել ղարաբաղյան պատերազմի փորձը

Էրդողանի խոսնակը մասնագետներին հորդորել է ուսումնասիրել ղարաբաղյան պատերազմի փորձը

Ղարաբաղի «ազատագրման» գործընթացում Թուրքիան Ադրբեջանի կողքին էր, և գործելով «Մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքով՝ վերջ դրվեց Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանցիների 30-ամյա կարոտին. ըստ թուրքական լրատվամիջոցներ՝ ճեպազրույցում ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:

«Մեծ անարդարությանը վերջ տրվեց: Ղարաբաղյան պատերազմը և ընթացող գործընթացներն իրականում լավ հետազոտական թեմա են երիտասարդ փորձագետների համար: Ես խորհուրդ եմ տալիս մեր ընկերներին, որոնք մասնագիտանում են արտաքին քաղաքականության հարցերում, ավելի մանրամասն ուսումնասիրել դա»,- ասել է Իբրահիմ Քալընը:

Էրդողանի խոսնակը նշել է, որ հետազոտողները կարող են ուսումնասիրել, թե ինչպես է 44 օրվա ընթացքում լուծվել 30 տարվա սառեցված հակամարտությունը:

«Ի՞նչ էր կատարվում այս օրերին: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել։  Սա իսկապես կարևոր ուսումնասիրություն կլինի: Ղարաբաղյան հակամարտության լուծումը անխուսափելիորեն կհանգեցնի նոր աշխարհաքաղաքական իրավիճակի Հարավային Կովկասում, և այստեղ նոր հնարավորություններ կհայտնվեն: Մենք դա շուտով կտեսնենք»,- ասել է Քալընը: