| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակը» գրում է.«Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանն օրերս փոխքաղաքապետ է նշանակել նախկինում թիկնապահ, ապա կարատեի խմբակի ղեկավար ոմն Ռոբերտ Ծատուրյանի: Նա ժամանակին եղել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորում:
Ի դեպ, Ծատուրյանը ցանկություն է ունեցել առաջադրվել քաղաքապետի ընտրություններում, սակայն, ըստ ամենայնի, փոխշահավետ գործարք է կայացել, և չառաջադրվելու դիմաց ստացել է տեղակալի պաշտոնը: Ծատուրյանը նախօրեին, իր նշանակման առիթով, քաղաքապետարանում ժողով է հրավիրել և հորդորել աշխատակազմին ու հատկապես կանանց, որ այսուհետ «համազգեստով» ներկայանան աշխատանքի: Թե ինչ համազգեստի մասին է խոսքը, չի մասնավորեցրել, աշխատակազմն էլ ենթադրել է, թե «շեֆն» իր նախկին կարգավիճակից բխող հագուստը նկատի ունի՝ կիմոնոները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: