կարևոր
11065 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-25 13:30
Իրավական

Ոստիկանի համազգեստով որոշ բորենիներ պատասխան են տալու են․ իրավական գործընթացը չի ուշանա․ Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նպատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտնում է, որ դուրս է եկել ոստիկանության Էրեբունու բաժնից։

«Ոստիկանապետության փնթի դրսևորում ...

Ես արդեն դուրս եմ եկել ոստիկանության Էրեբունու բաժնից։

Ոստիկանի համազգեստով որոշ բորենիներ պատասխան տալու են։ Ժամանակի հարց է։

Իրավական գործընթացը չի ուշանա։

Իհարկե, հայրենադավների իշխանության օրոք արդարադատություն սպասելը անիմաստ է։

Փաստ է նաև, որ այս իշխանական խմբակն է թևեր տալիս ոստիկանի համազգեստ հագած, հատուկ ընտրված բորենիներին։

Սիրելի' հայրենակիցներ,

Պայքարը հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ շարունակվում է։

Դուրս եկեք փողոց, կորցնում ենք ամենաթանկը' մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ, մեր արժանապատիվ ապրելու վերջին հնարավորությունը։

Վստահ եմ' այս պայքարը հաղթելու է։

ՀԱՅԸ հայրենիք ունենալու է։

Այսօր' սեպտեմբերի 25-ին, արի Հանրապետության հրապարակ։

Օրն ու ժամը մոտ ...»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ Էրեբունու ոստիկանական բաժին բերման էր ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։