|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ Դաշնային խորհուրդը հունիսի 25-ին վավերացրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը բնական գազի, նավթամթերքի ու չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին. հայտնում է РИА Новости-ն:
Համաձայնագիրը նախատեսում է այդ ապրանքների մաքսազերծ առաքման կազմակերպում մինչ Հայաստանի՝ եվրասիական ինտեգրացիոն տարածքին միանալը:
Ըստ համաձայնագրի՝ ռուսական կողմը արտահանման մաքսատուրքեր չի գանձում ներքին սպառման ծավալներով նավթամթերքի ու գազի առաքման համար դեպի Հայաստան, դա վերաբերում է նաև ալմաստներին:
Արգելվում է այդ ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ: