|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Փամուկքալե` Բամբակե ամրոց կոչվող վայրում, որը հայտնի է իր տաք աղբյուրներով, որոնցում, ըստ լեգենդի, լոգանք է ընդունել Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան, միջազգային հնագիտական արշավախումբը հայտնաբերել է Փիլիպոս առաքյալի գերեզմանը:
«Ահա քանի տարի է` մենք փորձում էինք գտնել Սբ Փիլիպոսի վերջին հանգրվանը: Եվ վերջապես մեր որոնումները հաջողությամբ պսակվեցին: Այդ հուշարձանը հայտնաբերվեց հին եկեղեցու ավերակներում»,- պատմել է արշավախմբի ղեկավար Ֆրանչեսկո Անդրիան:
Ինչպես տեղեկացնում է CNN turk-ը, նա հավելել է, որ գերեզմանը դեռ չի բացվել, սակայն «կգա օրը, եւ այդ իրադարձությունն, անշուշտ, տեղի կունենա»:
Անտիկ Հիերապոլիս քաղաքը, որտեղ գտնվում է Փամուկքալեն, կարեւոր դերակատարություն է ունեցել քրիստոնեության տարածման գործում: Սբ Փիլիպոսն այնտեղ է նահատակվել 81-95 թվականներին: Քաղաքում նրա անունով եկեղեցի է կառուցվել, որը համարվել է Փոքր Ասիայի կարեւոր քրիստոնեական սրբատեղիներից մեկը: