| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողներն անհանգստացած են, թե ինչու Թուրքիան ադրբեջանական դատարանի դատին չի հանձնում Արցախի Հանրապետություն այցելած 4 թուրք մտավորականներին: Այս մասին գրում է թուրքական «Aydınlık» թերթի կայքը:
Ըստ Ermenıhaber-ի՝ Ադրբեջանի Ժամանակակից մարտավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Սեյմուր Սուլեյմանովը իր գրավոր մտահոգությունն է հայտնել թուրքական թերթին՝ նշելով թուրք մտավորականների ղարաբաղյան այցից ծագած ճգնաժամի մասին:
Սուլեյմանովը նշել է, որ Ադրբեջանում մեծ հիասթափություն է առաջացրել այն հանգամանքը, որ Թուրքիան չի արտահանձնում սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղ այցելած քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասին, գրող Սաիթ Չեթինօղլուին, լրագրողներ Ալի Բայրամօղլուին և Էրոլ Քաթըրջրօղլուին:
«Ադրբեջանի այսօրվա օրակարգում այն հարցն է, թե ինչու Թուրքիան, որին եղբայր ենք համարում, դեռ մինչև օրս չի արտահանձնել իր 4 քաղաքացիներին»,- գրել Սուլեյմանովը՝ հիշեցնելով, որ  Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն  է սկսել վերոնշյալ 4 թուրք մտավորականների նկատմամբ և Թուրքիայից պահանջել է արտահանձնել այդ անձանց:
«Ավաղ: Ադրբեջանն այս հարցում շատ վիրավորված է: Ամենամտերիմ ընկեր ու եղբայր Թուրքիայից անհապաղ արտահանձնում էր ակնկալվում: Բայց Անկարան, չգիտես ինչու, շատ սառն է վերաբերվում դեպքին: Ադրբեջանցի քաղաքական գործիչների կողմից վերջին շրջանում ամենից հաճախ օգտագործվող արտահայտությունը «Թուրքիայից նման բան չէինք սպասում»-ն է», - գրել է ադրբեջանցի գործիչը:
Սուլեյմանով հիշեցրել է, որ Ադրբեջանը սպասում է թուրք գործիչների արտահանձնմանը, և հույս է հայտնել, որ երկու երկրների միջև այս խնդիրը շուտափույթ հանգուցալուծում կստանա: