կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-03 15:05
Քաղաքական

Ոստիկանների թիվը ՀՀ-ում քիչ է` ոչ միայն հարևան, այլ նաև եվրոպական երկրների հետ համեմատած. Վարդան Եղիազարյան

Ոստիկանների թիվը ՀՀ-ում քիչ է` ոչ միայն հարևան, այլ նաև եվրոպական երկրների հետ համեմատած. Վարդան Եղիազարյան

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք, համեմատած բնակչության թվի հետ, ոստիկանների թիվը մեծ չէ:

Եղիազարյանը պատասխանեց, որ բազմիցս անդրադարձել են այս խնդրին: «Քանի որ այդ թվերը գաղտնի են, ես չեմ կարող այստեղ հրապարակել: Մենք մի քանի ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացրել ենք, որ մեր 100 հազար բնակչությանը բաժին ընկնող ոստիկանների թիվն ավելի փոքր է, քան ոչ միայն հարևան երկրներում, այլ նաև եվրոպական զարգացած երկրներում»,- ասաց փոխոստիկանապետը:

Նրա խոսքով` եթե 3-4 եվրոպական երկրներ մեզնից թվով քիչ ոստիկաններ ունեն, ապա մնացած եվրոպական երկրները հաստատ մեզնից շատ ունեն: «Թվեր ես ձեզ կարող եմ տրամադրել, եթե լինի պատգամավորական հարցում»,- նշեց Եղիազարյանը: 

Պատգամավորը նաև հետաքրքրում էր` համայնքների խոշորացմամբ ոստիկանակությունը համայնքներում փոփոխությունների ենթարկվելո՞ւ է:

Փոխոստիկանապետն արձագանքեց. «Համապատասխան բազմահաստիքային փոփոխություններ ենք կատարում այնտեղ, որտեղ անհրաժեշտությունը կա: Տավուշում թվաքանակի, կազմի մեջ ենք արել փոփոխություններ: Սա մեր գլխավոր խնդիրներից մեկն է մնում, մեր նպատակն այն է, որ ունենանք համայնքամետ ոստիկանություն»: