|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Իշխանության ղեկին լինելու ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մտադիր է արտաքին քաղաքականության մեջ նախապատվությունը տալ հարևան երկրների հետ հարաբերություններին: Այս մասին չորեքշաբթի նա ասել է Թեհրանում՝ նախարարների կաբինետի նիստում. հաղորդում է իրանական պետական հեռուստաալիքը:
«Ամենաակտիվ դիվանագիտությունը պետք է իրականացվի հարևանների հետ: Մենք պետք է ամեն ջանք գործադրենք առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար, քանի որ կան լավ հնարավորություններ ամրապնդելու հարաբերությունները և մեծացնելու Իրանի մասնաբաժինը տարածաշրջանային առևտրում»,- ասել է Ռաիսին:
Նա անդրադարձել է նաև աֆղանական խնդրին՝ մերձավորարևելյան երկրում վերջին 20 տարիների իրադարձություններն անվանելով ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում:
«Աֆղանստանում տարիներ շարունակ տեղի ունեցող լուռ ողբերգության մասշտաբները տեսնելու համար բավական է ուշադրություն դարձնել սպանված, վիրավոր կամ հաշմանդամ կանանց և երեխաների վիճակագրությանը»,- ավելացրել է Իրանի նախագահը: