|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Նոյեմբերի 2-ին, ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածում՝ Վանաձոր քաղաքի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Գյուլագարակ հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` «BMW» մակնիշի QQ 046 MS պետհամարանիշով (Վրաստանի Հանրապետություն) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել է և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:47-ին, մարվել՝ 19:56-ին:
Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան: