Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանը կարող է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին մի պայմանով, եթե ազատագրի, իրենց ձեւակերպումով, «օկուպացված տարածքները» եւ լուծվի ԼՂ հիմնախնդիրը: Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ օկուպացված տարածքներից Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը մասնավորապես Գետաշենից, Մարտունաշենից ու Շահումյանից:
Եթե կան օկուպացված տարածքներ, ապա դրանք օկուպացված են Ադրբեջանի կողմից: Երկրորդը՝ եթե Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը միանա տարածաշրջանային նման նախագծերի, ապա ինքը պետք է ճանաչի Արցախի անկախությունը՝ որպես դե յուրե անկախ պետություն:
Երրորդը՝ մեր երազանքը չէ միանալ Ադրբեջանի տարածաշրջանային նախագծերին, մեր երազանքն է տարածաշրջանում ապահովել երկարատեւ կայունություն եւ խաղաղություն, որը հնարավոր է միայն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության դադարեցման եւ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ու օկուպացված արցախյան տարածքներից զորքերի դուրսբերման դեպքում: