|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե ՀՀ նախագահի հայտարարությունը Ալիևի հետ հանդիպումից հետո «սխալ» էր, և որ նա անպատասխանատու կերպով դուրս է եկել համատեղ հայտարարության շրջանակից:
«Անպատասխանատու եւ անհեթեթ հայտարարություններով հայտնի է Մամեդյարովի երկրի նախագահը եւ ինքը՝ Մամեդյարովը: Այնպես որ` կարիք չկա ևս մեկ անգամ ի ցույց դնել սեփական նախնադարյան մտածողությունը, եթե, իհարկե, այն առկա է»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
Նշենք, որ ՀՀ նախագահը նշել էր, որ Հայաստանի համար խնդրի միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: