|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ադրբեջանական haqqin.az-ը խիստ քննադատության է ենթարկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը և ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովին ԵԽԽՎ-ում Ռոբերտ Ուոլթերի ադրբեջանամետ բանաձևի տապալման համար:
«Մենք ստացանք այն, ինչին արժանի ենք: Ավելին` haqqin.az-ը դեռ մեկ տարի զգուշացնում էր, որ մեզ լուրջ խնդիրներ են սպասվում ԵԽԽՎ-ում, որոնք տրամաբանորեն բխում են եւ դեռ կբխեն այն սխալներից, որոնք թույլ են տվել ԵԽԽՎ պատվիրակության անդամները, այդ թվում` Սամեդ Սեիդովը»,- գրում է կայքը:
Կայքը դժգոհում է նաև երկրի ԱԳՆ-ի աշխատանքից: «Մենք արդեն հոգնել ենք նշել, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը չի կարողանում կատարել իր պարտականությունները: Ահա և հիմա մենք տեսանք, որ արտգործնախարարությունը ոչինչ չի արել, որ մենք ԵԽԽՎ-ում ֆիասկոյի չենթարկվենք»,- գրում է կայքը: