Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն անդրադարձավ օրերս Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի` իր հասցեին արված հայտարարություններին:
Նշենք, որ Հարությունյանը մասնավորապես ասել էր. «Ես գտնում եմ, որ Վահե Հակոբյանը կիսատ-պռատություն է պարզապես: Անցած մեկ տարում նա խայտառակ ընթացք է ունեցել: Նա մեկ տարվա ընթացքում կիսով չափ արձակուրդում է եղել, մարզպետարան աշխատանքի չի ներկայացել»:
Հակոբյանը նշեց, որ դրան պետք չէ լուրջ վերաբերվել: «Հարությունյանի արդյունքները նոյեմբերի 6-ին կերևան»,- հավելեց մարզպետը, ապա անեկդոտ հիշեց. «Երբ ընտրությունների հաջորդ առավոտ կինն ամուսնուն ասում է` քեզ տվել են երեք ձայն, մեկը ես եմ, մյուսը` քույրդ ա, էս սիրուհի ունե՞ս: Հիմա Հարությունյանն ունենալու է ընդամենը երկու ձայն»:
Մարզպետը ևս մեկ անգամ նշեց, որ իր հասցեին ասածները անհեթեթություններ են, և կարծում է, որ Հարությունյանը պետք է հոգեբանական դիսպանսերում բուժվի: Նա նաև անդրադարձավ Հարությունյանի` Սուրիկ Խաչատրյանին ուղղված բազմաթիվ մեղադրանքներին:
«Սամվել Հարությունյանը բազմիցս մեղադրել է Սուրիկ Խաչատրյանին մի շարք հանցագործությունների մեջ, անգամ ուզեցել է մատնացույց անել բազմաթիվ դիակներ, թե իբր նա է սպանել: Հիմա նրա ասած դիակներն ի՞նչ եղան, համբարձվեցի՞ն»,- ասաց Հակոբյանը, ապա հավելեց, որ Հարությունյանով պետք է ուրիշ հիմնարկ զբաղվի: