|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանի զինված ուժերը բավականին լավ ապահովված են` տեխնիկական առումով, իրենց տրամադրության տակ ունեն ժամանակակից սպառազինություն, սակայն դա չի նշանակում, որ չպետք է զարգանան` և' զորքերի կառավարման, և' արդիականացման առումով: Այդ մասին Россия-24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով` հենց արդիականացման նպատակով էլ Հայաստանը խնդրել է ռուսական կողմին` ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու համար վարկ տրամադրել:
«Հայաստանը ոչ ոքի չի սպառնում և ապահովում է իր անվտանգությունը: Հայաստանի ԶՈՒ-ն երկրի անվտանգության առաջին երաշխավորն է: Սակայն ժամանակակից աշխարհում ոչ մի երկիր ունակ չէ միայնակ ապահովել իր անվտանգությունը: Այդ իսկ պատճառով երկրները դառնում են միության անդամներ: Եվ ահա մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք և մշակում ենք կոլեկտիվ պաշտպանության հարցեր»,- ասել է Սարգսյանը: