|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Վայոց ձորի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 12:40–ի սահմաններում Երևան –Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 107.5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Howo (տրեյլեր) և КамАЗ (ցիստեռնով) մակնիշի բեռնատարները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով ցիստեռնը շրջվել և ընկել է ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ Howo մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Ավտովթար-հրդեհի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Հրշեջները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Երթևեկությունը նշված հատվածում մասամբ դարձել է միակողմանի, քանի որ հատուկ տեխնիկաներ են պետք, որպեսզի կողաշրջված ավտոմեքենան հեռացվի դեպքի վայրից: