|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարտի 28-ին, ժամը 18:23 ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան Հ-28 ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan Elgrang» մակնիշի 75 DU 775 պետհամարանիշով (վարորդ՝ 1958 թ. ծնված Դ. Շ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. ուղևորներ` 1961 թ ծնված Ա. Շ.-ը և Ա. Բ.-ը տեղում մահացել են:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ԱԻՆ մամուլի ծառայություն