Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին խորհուրդ է տվել ադրբեջանցիներին, որոնք Ռուսաստանում ինչ-որ բան չեն հավանում, վերադառնալ իրենց հայրենիքը:
Ժիրինովսկին վրդովվել է Ադրբեջանի պատգամավորների ու Ռուսաստանի ադրբեջանական համայնքի անդամների պահվածքից այն բանից հետո, երբ Նովոսիբիրսկում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը պատահաբար կրակել և սպանել է 19-ամյա Վեքիլ Աբդուլլաևին:
«Նովոսիբիրսկի մարզում ձերբակալման ընթացքում մի ոստիկան պատահաբար կրակել է ճանապարհատրանսպորտային իրավախախտներից մեկի վրա: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները ինչ-որ բողոք են արտահայտում: Ձեզ ի՞նչ։ Եթե Ադրբեջանի բնակիչների համար ինչ-որ բան այն չէ, թող գնան իրենց տուն»,- ասել է քաղաքական գործիչը:
Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել է քաղաքային իշխանությունների գործողությունները: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է հանդիպել տարբեր ազգային համայնքների հետ ինչպես քաղաքում, այնպես էլ տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ ադրբեջանական սփյուռքը վրդովված էր այն փաստից, որ Վեքիլ Աբդուլլաևի մահվան մեջ մեղադրվող ոստիկանը ազատվել է նախնական կալանքից, իսկ ադրբեջանցու երկու ընկերները ձերբակալվել են ոստիկանների վրա հարձակման համար: