|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հայաստանի հավաքականի անդամներ Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը ավարտել են ելույթները Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Կանանց 86 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Էմմա Պողոսյանը երեք հաջող մոտեցում է ունեցել՝ բարձրացնելով 102 կգ, 105 կգ, 107 կգ: Այս վարժությունում նա 3-րդն էր:
Հրումում նա բարձրացրել է 132 կգ, 134 կգ, 141 կգ: Այս ձևում նա առաջինն էր: Երկամարտի 248 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում բարձրացրել է միայն 101 կգ: Հրում նա բարձրացրել է 130 կգ ու 135 կգ: Այս վարժությունում նա երկրորդն էր:
Երկամարտի 236 կգ արդյունքով` Գյուրջյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է: