Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:02-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան Մ-2 ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit» մակնիշի 43 XX 433 (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Պ.) և «Կամազ» մակնիշի 504 SL 52 (վարորդ՝ 1960 թ. ծնված Ա. Դ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1976 թ. ծնված Ա. Ա.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան: