Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 6-ին, ժամը 00:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 17-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Ա. Ա., 1993 թ.) և «Nissan Xterra» մակնիշերի (վարորդը՝ Ա. Ն., 1999 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս գլորվել է ձորակը:
Շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Դ. Ա.-ին (1998 թ.), ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: