|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Դեկտեմբերի 7-ին, ժամը 12:20-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Իշխանասար Մ-2 ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 7 կմ-ին բախվել են «Mercedes-Benz Sprinter» մակնիշի 629 LT 61 պետհամարանիշի (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Ե.) և «ՈՒԱԶ» մակնիշի 52 SL 757 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ՝ 1946 թ. ծնված Ս. Խ.): «ՈՒԱԶ»-ի վարորդը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «ՈՒԱԶ» ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: