կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-09 14:09
Իրավական

Լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել

Լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել

«Аrmday.am» լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հոկտեմբերի 7-ին Փ. Ֆահրադյանը ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 11.00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բժշկական կենտրոնում իր լրագրողական մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ նույն կենտրոնի տնօրեն Զ. Մ.-ն, կենտրոնում բժշկուհի աշխատող նրա քույրը, ինչպես նաև Քարագլուխ համայնքի ղեկավար Ա. Ս.-ն խոչընդոտել են իր լրագրողական մասնագիտական գործունեությանը՝ փորձել են խլել տեսախցիկը, ինչպես նաև կրիչի պարունակությունը ջնջելու նպատակով շուրջ 9 րոպե իրեն փակել են բժշկական հաստատության սենյակներից մեկում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստվող նյութերում առերևույթ առկա են լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներ՝ Վայոց Ձորի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:

Փայլակ Ֆահրադյանը ճանաչվել է տուժող: Նախաքննություն կատարելու և դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: