|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Ազատություն» լրատվական կենտրոնի լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2021թ. փետրվարի 23-ին Երևան քաղաքի Թումանյան-Սայաթ-Նովա և Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկների հատվածում հավաքի մասնակից մի խումբ անձինք հարձակվել են «Ազատություն» լրատվական կենտրոնի նկարահանող խմբի՝ օպերատորի և լրագրողի վրա, հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել տեսախցիկը, որի հետևանքով վերջիններս չեն կարողացել լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, և այդ կերպ խոչընդոտվել է նրանց օրինական մասնագիտական գործունեությունը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով, որը 2021թ.մարտի 2-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Կատարվում է նախաքննություն: