Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ստորագրված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ հարակից զեկուցող` ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանին հարցեր ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նա մտահոգություն հայտնեց, որ միացյալ զինված ուժերի վերաբերյալ այդ համաձայնագիրը իրավական ակտ է, որը չի կարող նորմատիվ չլինել: «Իրավական ակտ է ընդունվել, այսպես ասած` գաղտնի գրիֆով»,- ասաց Զեյնալյանը, ապա հավելեց, որ իրավական հետևանքներ, պատասխանատվություններ ենթադրող իրավական ակտ է ընդունվել, և դա կատարվել է գաղտնի` գաղտնի է ստորագրվել:
Նա նաև հարց բարձրացրեց` ապրիլյան պատերազմի ժամանակ ինչո՞ւ արագ չի արձագանքել այդ միացյալ զորախումբը: Զեյնալյանը նաև նշեց. «Խոսվեց, թե շրջանառության մեջ է դրվել ներքին սպառնալիքի մասին հարցը, բայց մենք վավերացնում ենք մի պայմանագիր, որն ավելի բարձր իրավաբանական ուժ է ունենալու»:
Կորյուն Նահապետյանը նախ նշեց, որ ներպետական որևէ օրենքով սահմանված չէ «ներքին սպառնալիք» հասկացությունը, և որ ինքն ասել է, որ ՀԱՊԿ շրջանակներում կան փաստաթղթեր, որոնցում տրված է այդ հասկացության սահմանումը:
«Ինչ վերաբերում է իրավական ակտին, որն ընդունվել է 97-98 թվականներին, այդ հարցն ինձ էլ է մտահոգում: Կարծում եմ` այդ հարցը պետք է բարձրացնել այն անձանց առջև, որ այդ ժամանակ նման գաղտնի բան են արել, բայց այդ ժամանակ իրավական ակտերի մասին օրենքն ընդունված չի եղել, որին դուք հղում արեցիք»,- ասաց Նահապետյանը:
Անդրադառնալով պատգամավորի` ապրիլյան պատերազմի մասին արված հարցադրմանը, նա ասաց. «Այդ խմբավորումը հստակ ունի իր խնդիրները, այդ մասով ինքն անմիջականորեն արձագանքողի դիրքում չպետք է լինի: Զինված խմբավորումը գործում է այն մանդատի շրջանակներում, ինչի համար ինքը նախատեսված է: Սա մենք պետք է հասկանանք»: